ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Երևանի քաղաքապետարան

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Երևանի քաղաքապետարան
18.07.2019 | 11:54

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Երևանի քաղաքապետարան: Քաղաքապետ Հայկ Մարությանը նախագահին է ներկայացրել Երևանի զարգացման ընթացիկ ու առաջիկա ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների շուրջ: Նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ:

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ